Քաղաքացիություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի կիրառումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները`

 

Ուշադրություն. Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք ստացել են Կանադայի քաղաքացիություն պետք է այդ մասին տեղեկացնեն ՀՀ իշխանություններին: Մանրամասների համար ծանոթանալ այստեղ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու եւ երկքաղաքացիության հետ կապված որոշ հարցերի պարզաբանում


Այն անձը, որը ազգությամբ հայ է կարող է դիմել ստանալու համար ՀՀ քաղաքացիություն` պարզեցված կարգով (առանց ՀՀ-ում 3 տարի մշտապես բնակվելու պայմանի)։

Այս դեպքում դիմողը պետք է անձամբ ներկայացնի.
-դիմում,  
-հարցաթերթիկ,
-35x45 մմ չափսի 6 լուսանկար,
- անձնագիրը և դրա պատճենը
/քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները/,
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը` ծնողի /պապի
տատի կամ քրոջ կամ եղբոր/ ծննդյան վկայականը և դրա պատճենը
կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ։
- ամուսնության վկայականը և կնոջ/ամուսնու անձնագրի պատճենը
- պետական տուրքը` 2 USD money order` վճարվող ՀՀ դեսպանությանը կամ PayPal վճարման անդորրագիրը։

Բոլոր թվարկված դեպքերում, փաստաթղթերը ներկայացնելիս, դիմողը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ։

Օտար լեզվով փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է
ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն
թարգմանությունները։ Այնուհետև, Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից պետք է հաստատվի նոտարի կնիքը և վերահաստատվի ՀՀ դեսպանության կողմից։

Կանադայի արտաքին գործերի նախարարությունում փաստաթղթերի վավերացումն իրականացվում է անվճար:
ՀՀ դեսպանության կողմից փաստաթղթերի վավերացման համար գանձվում է 12 ԱՄՆ դոլար` յուրաքանչյուր փաստաթղթի համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով։

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի նաև այլ
պետության /պետությունների/ քաղաքացիություն համարվում է Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի
Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի
Հանրապետության քաղաքացի։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի
Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված պարտականություններն ու պատասխանատվությունը։

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների մինչև 18 տարեկան երեխաները ՀՀ քաղաքացիներ են համարվում այն պահից, երբ դիմում են ստանալու ՀՀ քաղաքացիության անձնագիր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ
պետության քաղաքացին ազատվում է պատադիր զինվորական
ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության
քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ
պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների։

Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից։

 

ՀՀ քաղաքացիության անձնագիրը քաղաքացին ստանալու է՝ անձամբ ներկայանալով ՀՀ Ոստիկանության անձնագրային վարչություն՝ Երևանում (հասցեն` Մաշտոցի 13ա, հեռ։ 37410-534391, 37410-521416)։
 

 
Ծանոթություն.

Նոտարական ծառայություններ Տորոնտոյում
(հայերեն, անգլերեն, ռուսերեն)

Արմեն Կարապետյան
3200 Dufferin Str.
Suite 504
Tel: 416-398-4044 (6)
e-mail: info@armenklaw.com

Կանադայի արտաքին գործերի նախարարություն                                                             111 Sussex drive, Ottawa, ON, K1A 0G2                                                                                Հեռախոս: 613 944 4000

Ընդունելության ժամերն են` երկուշաբթի-ուրբաթ, 10.30-12.00 և 14.00-15.00

Այլ երկրի քաղաքացիություն ստանալը կամ ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարվելը ինքնըստինքյան չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: ՀՀ քաղաքացիության դադարեցման համար օրենքով նախատեսված է հատուկ ընթացակարգ, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Քաղաքացիության դադարեցման հարցաթերթիկը բեռնելու համարսեղմեք այստեղ։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր