Իրադարձություններ

19.02.2015 • Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի եզդիական համայնքի ղեկավարի հետ

Փետրվարի 19-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ընդունեց Կանադայի եզդիական համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլիին: Հանդիպմանը քննարկվեցին հայ և եզդիական ազգային կառույցների միջև հարաբերությունների առավել զարգացմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համատեղ ոգեկոչման միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Դեսպանը բարձր գնահատեց հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և եզդի ժողովրդի ներդրումը հայկական պետականության զարգացման գործում: Արմեն Եգանյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանի եզդիները մշտապես վայելել են...

16.06.2012 • Ընկերական Խաղ Օտտավայի և Մոնրեալի միջև

Ս.Թ. Հունիսի 16-ին Օտտավայում տեղի ունեցավ ընկերական ֆուտբոլային խաղ Կանադայում Ազգային Առաջնորդարանի (Մոնրեալ) և Արմադա թիմերի միջև: Սրբազան Բագրատ Գալստյանի և Դեսպան Արմեն Եգանյանի թիմը մեծ հաճույք պարգևեցին երկրպագուներին:  Ինչպես միշտ ՀՀ դեսպանատունը պատրաստ է նախաձեռնել կամ աջակցել որևէ նախաձեռնությանը` ի նպաստ Կանադահայ համայնքների միասնականությանը:    Լուսանկարներ... 

07.06.2012 • Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երաժշտական մրցույթ կանադահայ երիտասարդների համար Կանադայում Հայաստանի դեսպանատանը

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին Հայաստանի դեսպանատանը տիկին Մարիա Եգանյանի հովանավորությամբ տեղի ունեցավ երաժշտական տոնական մրցույթ:

28.03.2012 • Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններ Կանադայում

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 28-29-ին Մոնրեալում և մայիսի 4-ին Տորոնտոյում Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ եւ Հայաստանի դեսպանի հովանավորությամբ, մեծ հանդիսավորությամբ նշվելու է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը

20.03.2012 • Մրցույթ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է մինչև 21 տարեկան հայ երիտասարդների համար երաժշտական մրցույթ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Այն տեղի կունենա 2012թ. հունիսի 2-ին, ժամը 15:00-ին, դեսպանատանը՝ 7 Delaware, Ottawa, ON, K2P 0Z2 հասցեով:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր