Իրադարձություններ

Մրցույթ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

20.03.2012

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է մինչև 21 տարեկան հայ երիտասարդների համար երաժշտական մրցույթ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:  Այն տեղի կունենա 2012թ. հունիսի 2-ին, ժամը 15:00-ին, դեսպանատանը՝ 7 Delaware, Ottawa, ON, K2P 0Z2 հասցեով:

Պահանջվում է ներկայացնել դասական, ջազային կամ ժողովրդական ժանրի երաժշտական հատված` առավելագույնը 5 րոպե տևողությամբ: Մրցույթը տեղի է ունենալու համերգային ձևով. ծնողների մասնակցությունը ցանկալի է: Մրցույթը վարելու է արհեստավարժ ժյուրի, տեղի է ունենալու մրցանակաբաշխություն առաջին երեք տեղերի համար: Առաջին մրցանակը` $200, երկրորդը` $100, երրորդը` $50: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայական:

Ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Միքայել Թուրաբյանին՝ turabianm@yahoo.ca էլեկտրոնային հասցեով, մինչև մայիսի 10-ը: Հայտում անհրաժեշտ է ներկայացնել անունը, ազգանունը, տարիքը, հասցեն, կոնտակտները, երաժշտական հատվածի և հեղինակի անունները: Վերջում տեղի կունենա հյուրասիրություն:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր