Իրադարձություններ

«Մշակույթների տոնահանդես» միջոցառմանը ներկայացվել է Հայաստանի տաղավարը

26.03.2012

Մարտի 26-ին Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների եւ Տեխնոլոգիայի Քոլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) կայացավ «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ եւ Օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ, այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը: Տաղավարում ցուցադրվեցին հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ: Հայկական տարազներով հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեսներ: Ավարտին ցուցադրվեց տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին (The Land of Noah): Տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց բազմաթիվ այցելուների մոտ:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր