Իրադարձություններ

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երաժշտական մրցույթ կանադահայ երիտասարդների համար Կանադայում Հայաստանի դեսպանատանը

07.06.2012

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին Հայաստանի դեսպանատանը տիկին Մարիա Եգանյանի հովանավորությամբ տեղի ունեցավ երաժշտական տոնական մրցույթ մինչև 21 տարեկան կանադահայ երիտասարդների համար: Բացման խոսքում տիկին Եգանյանը կարևորեց մշակությի, մասնավորապես երաժշտական արվեստի նշանակությունը հայ ժողովրդի համար եւ շնորհավորեց բոլոր երեխաներին տոնի կապակցությամբ:

Մրցույթը վարում էր արհեստավարժ ժյուրին՝ կանադահայ հայտնի երգահան Ջոն Սարգսյանի նախագահությամբ: Ներկայացվեցին դասական, ջազային եւ ժողովրդական ժանրի երաժշտական հատվածներ: Տեղի ունեցավ մրցանակաբաշխություն առաջին երեք տեղերի համար: Տոնակատարությանը մասնակցեցին թվով 21 հայ տաղանդաշատ երիտասարդներ Տորոնտոյից, Մոնրեալից եւ Օտտավայից: Հիասքանչ կատարումների համար տրվեցին մրցանակներ Անի Չեմիլյանին (երրորդ մրցանակ), Քեթրին Բերտրանին (երկրորդ մրցանակ) եւ քույրիկներ Էմիլի ու Սարա Ուլուզյաններին (առաջին մրցանակ): Հատուկ մրցանակ ստացավ 6-ամյա Ջեննիֆեր Բենոհանյանը բացառիկ ելույթի համար: Բոլոր երիտասարդ երաժիշտները ստացան մասնակցության վկայական:

Նկարներ 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր