• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դասագրքեր և այլ ուսումնական նյութեր Սփյուռքի հայ կրթօջախների համար

03 դեկտեմբերի, 2012

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է.

 

2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է Սփյուռքում ուսումնական ծրագրեր իրագործող համայնքային, պետական և ոչ պետական կառույցներին ուսումնական գրականություն և այլ ուսումնաօժանդակ նյութեր տրամադրելու պետական ծրագիրը:

Ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերումն իրականացվում է, որպես կանոն, ապրիլ-հունիս ամիսներին:

Դասագրքերի ձեռքբերումն իրականացվում է հիմնականում ներկայացվող կրթօջախների, համայնքների կամ համապատասխան պետական կառույցների, կրոնական կազմակերպությունների հայտերի հիման վրա:

Այդ կապակցությամբ, 2013-2014 ուսումնական տարվա կրթօջախների համար անհրաժեշտ ուսումնական գրականության մասին տեղեկությունները խնդրում Ենք փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ մինչև 2013 թվականի հունվարի 25-ը: Արտերկրի հայկական կրթօջախների և համապատասխան կազմակերպությունների կողմից ներկայացվող ցանկը կարող է ներառել.

1. նախորդ տարիներին ձեռքբերված և ճանաչում ստացած որոշակի դասագրքերի, ձեռնարկների, գրքերի կամ օժանդակ նյութերի անվանումներ՝ անհրաժեշտ քանակի նշումով,

2. ընդհանուր ցանկություններ և առաջարկներ,

Հայտերը կարող են փոխանցվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներքոհիշյալ հասցեներից մեկով: Հետադարձ կապի միջոցների մասին նշումները հայտերում պարտադիր են:

Տվյալ հայտերը հիմք չեն հանդիսանում ուսումնական գրականության տրամադրման համար: Նյութերի տրամադրման համար հայտերի ձևերի և ժամկետների մասին կտեղեկացնենք լրացուցիչ՝ ձեռքբերումն իրականացնելուց հետո:

Հասցե.             0010, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության

3-րդ շենք, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

էլեկտրոնային հասցե.      info@edu.am

spyurq@yahoo.com

Լրացուցիչ հարցերով կարելի է դիմել ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժին.

հեռ.՝/374 10/58-13-91

ֆաքս՝/374 10/52-52-07 էլ.փոստ՝ spyurq@yahoo.com

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: