• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանի ուղերձը Հայոց բանակի 21-ամյակի առթիվ

28 հունվարի, 2013

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է անկախ Հայաստանի անկախ բանակի 21-ամյակը, ինչի առթիվ ցանկանում եմ շնորհավորել կանադահայությանը: Լրանում է 21-ամյակն այն բանակի, որը կարևոր հաղթանակ տարավ Արցախյան ազատամարտում:

Հայոց բանակի պատմությունը չի սահմանափակվում այս երկու տասնամյակներով. այն սկսվում է դեռ Հայկ Նահապետից ու թագավորական անցյալից, հազարամյակների փորձը դրսևորում Արցախի մելիքություններում: Հայ զինվորի քաջությունն ու վեհությունը ճանաչում և պատվում էին սասանյան պարսիկներն ու բյուզանդացիները, հայ զինվորի սխրանքները գովաբանում էին հայ ու օտար պատմիչները:

Խաչակրաց արշավանքներից դարեր առաջ Հայոց բանակը խաչը ձեռքին Ավարայրի դաշտում կենաց և մահու կռիվ էր տալիս իր հավատքի համար:

Հայ ժողովրդի գոյության հազարամյակների ընթացքում` Ուրարտուից մինչև Կիլիկիա, Հայոց բանակը մշտապես անհավասար պայքար է մղել օտար զավթիչների դեմ` նպաստելով հայի գոյատևմանը:

Հայոց բանակը Հայաստանի ողնաշարն է. ինչպես դարերի խորքում, մեր օրերում էլ այն ոտքի կանգնեց և պաշտպանեց Հայրենիքը, ազատագրեց Արցախը օտար լծից:

Այսօր, հարևան Ադրբեջանի սպառնալիքներին և ռազմատենչ քաղաքականությանը հակակշռելու համար Հայաստանի բանակը մշտապես զգոն ու պատրաստ կանգնած է երկրի սահմաններին` զինված լավագույն ժամանակակից սպառազինություններով: Սակայն Հայոց բանակի նպատակն է սեփական սահմանների խաղաղության և կայունության ապահովումը` ի նպաստ Հայաստանի, Արցախի և ողջ հայության:

Շնորհավո՜ր տոնդ, հա՛յ զինվոր:

 

Արմեն Եգանյան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: