• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանի մասնակցությունը «Ապագայ» շաբաթաթերթի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը

03 նոյեմբերի, 2025
Դեսպան Հարությունյանի մասնակցությունը «Ապագայ» շաբաթաթերթի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 1-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Մոնրեալում ներկա գտնվեց Թեքեյան մշակութային միության «Ապագայ» շաբաթաթերթի հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը և հանդես եկավ ելույթով։

Շնորհավորելով հոբելյանի առիթով՝ ՀՀ դեսպանն ընդգծեց Կանադայի առաջին եռալեզու հայկական «Ապագայ» շաբաթաթերթի հիմնադրման գործում առաջամարտիկների՝ դոկտոր Արշավիր Գյոնջյանի, թերթի առաջին խմբագիր Արսեն Նուբար Մամուռյանի և նրանց համակիրների ջանքերը։ Ա. Հարությունյանը նկատեց նաև, որ «Ապագայ»-ն հանդիսացել է ՀՀ անկախության և Օտտավայում ՀՀ դեսպանության հիմնադրման տարիների կենդանի ականատեսը։

Միջոցառմանը ներկա էին նաև կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Քվեբեկում ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը, Քվեբեկի խորհրդարանի պատգամավոր Սոնա Լախոյանը, հոգևոր հայրեր, ինչպես նաև ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, մարզիկ Սարգիս Ստեփանյանը և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: