Լուրեր

Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետին

12.09.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետին

Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետին

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 12-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Արարողությանը, որը տեղի ունեցավ Գեներալ Նահանգապետի նստավայր Քեբեք քաղաքի ամրոցում, ներկա էր նաև Կանադայի նորանշանակ Գեներալ Նահանգապետ Ժուլի Պայետը, ով իր պաշտոնը ստանձնելու է 2017թ. հոկտեմբերի 2-ին:

Գեներալ Նահանգապետ Ջոնսթոնը, շնորհավորելով դեսպան Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց վերջինիս հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման իր առաքելության մեջ։

Իր խոսքում Դեյվիդ Ջոնսթոնը մասնավորապես նշեց. «Այս տարի Կանադան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս հոբելյանը լավ հնարավորություն է ընձեռում նախանշելու մեր հետագա համագործակցության հեռանկարները: Վերջին տարիներին բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ են տեղի ունեցել, մեր կառավարությունների միջև սերտ շփումներ են հաստատվել: Կանադան ուրախ է, որ Հայաստանը հյուրընկալելու է 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նոր և առավել ամուր կապերի ստեղծման համար անհրաժեշտ է միմյանց հետ սերտ երկխոսություն ծավալել»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար` դեսպան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայելու` երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն առավել խթանելու ուղղությամբ:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակներ՝ անդրադառնալով նաև համագործակցության առաջիկա ծրագրերին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր