Լուրեր

ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն Օտտավայում

10.10.2017

Կից լուսանկարներ

ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն Օտտավայում

ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն Օտտավայում

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 10-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին հոգևոր հայրեր, Կանադայում հավատարմագրված շուրջ 15 երկրների դեսպաններ, Կանադայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, մեծ թվով կանադահայեր, լրագրողներ:

Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանն անդրադարձ կատարեց անկախության 26 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին և այդ ճանապարհին հաղթահարված խոչընդոտներին: Դեսպանն առանձնահատուկ կարևորեց անցած 26 տարիների ընթացքում Սփյուռքի և հատկապես կանադահայ համայնքի դերը Հայաստանի զարգացման գործում:

Ընդգծելով, որ տարին յուրահատուկ է նաև նրանով, որ նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, դեսպանը խոսեց այդ առթիվ Հայաստանում և Կանադայում կայացած և կայանալիք բազմաթիվ միջոցառումներից, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներից: «Այսօր հայ-կանադական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Մենք ակտիվ փոխգործակցություն ենք ծավալել մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում», - իր խոսքում նշեց ՀՀ դեսպանը:

Երեկոյի ընթացքում դաշնակահարուհի Մարլեն Բակմազեանի կատարմամբ հնչեցին հռչակավոր հայ երգահանների ստեղծագործությունները:

Միջոցառումից հետո դեսպան Մարտիրոսյանը Կանադայում կայանալիք ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների, ինչպես նաև հայ-կանադական հարաբերությունների առաջիկա զարգացումների վերաբերյալ հարցազրույց տվեց Օտտավայի հայկական հեռուստածրագրին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր