Լուրեր

Դեսպան Մարտիրոսյանը ելույթ ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստին

21.11.2017

Կից լուսանկարներ

Դեսպան Մարտիրոսյանը ելույթ ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստին

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 21-ին Կանադայի խորհրդարանում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում ընտրվեց բարեկամության խմբի նոր կազմ: Բարեկամության խմբի նոր նախագահ ընտրվեց իշխող Ազատական կուսակցության ներկայացուցիչ Բրայան Մեյը:

Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում, անդրադառնալով բարեկամության խմբի նախորդ կազմի կողմից իրականացված աշխատանքներին և դրանցում ընդգծելով խմբի նախագահ, վաղամեռիկ Արնոլդ Չանի դերը, դեսպան Մարտիրոսյանը ևս մեկ անգամ խորը ցավակցություններ հայտնեց բարեկամության խմբի անդամներին` պարոն Չանի անժամանակ մահվան կապակցությամբ:

ՀՀ դեսպանը միաժամանակ ողջունեց բարեկամության նոր խմբի անդամներին` վստահություն հայտնելով, որ վերջիններս նույնպես իրենց նպաստը կբերեն հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Իր խոսքում դեսպանն անդրադարձավ հայ-կանադական հարաբերությունների բոլոր բնագավառներին` հանգամանորեն խոսելով ինչպես երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի, այնպես էլ մշակութային շփումների մասին: Լ. Մարտիրոսյանը խոսեց նաև միջազգային հարթակներում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, հայ-կանադական արդյունավետ փոխգործակցությունից: Այդ համատեքստում նա նշեց, որ Հայաստանում մեծ ոգևորությամբ են պատրատվում 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որին ակնկալում են նաև Կանադայից պաշտոնական պատվիրակության ժամանումը` վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորությամբ:

Նիստի ավարտին ՀՀ դեսպանը և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր