Լուրեր

ՀՀ կրթության և գիտության նախարարության 4-րդ համահայկական բնագիտական օլիմպիադա

03.04.2018

Կից լուսանկարներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության 4-րդ համահայկական բնագիտական օլիմպիադա

Ամբողջ ալբոմ »

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2018թ. հուլիսի 12-ից 16-ը կազմակերպում է դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:

Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել նաև հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:

Օլիմպիադային կարող են մասնակցել ավագ դպրոցների (բարձր դասարանների) սաներ հանդիսացող 15-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են մեկ տարիքային խմբի համար: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:

Օլիմպիադան ընդգրկում է հարցեր ֆիզիկայից և մաթեմատիկայից: Սփյուռքից մասնակիցները կարող են հայտագրվել և մրցել կա՛մ վերը նշված առարկայական ոլորտներից մեկում, կա՛մ երկու առարկաների շրջանակում: Հայաստանի մասնակիցների համար մասնակցությունը թե՛ ֆիզիկայի և թե՛ մաթեմատիկայի մրցույթներին պարտադիր է:

Մանրամասներն` այստեղ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր