Լուրեր

Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

18.05.2018

Կից լուսանկարներ

Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Կանադայում

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 13-ին և 18-ին Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մեկնարկեցին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները:

Միջոցառումներում ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ Առաջին Հանրապետության ձևավորմանը` ընդգծելով, որ այդ իրադարձությունն ամբողջ հայության համար մի բացառիկ երևույթ էր, որին հայ ազգը սպասել ու որի մասին երազել էր մի քանի հարյուր տարի: «Հարյուր տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը և աշխարհի քարտեզում իր ուրույն տեղը զբաղեցրեց հայոց պետությունը», - նշեց ՀՀ դեսպանը:

Միջոցառումների շրջանակներում բանախոսությամբ հանդես եկավ նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով իր ելույթում բովանդակալից ներկայացրեց Առաջին Հանրպետության ստեղծման և գործունեության պատմությունը, դերը ժամանակակից հայոց պետականության կառուցման գործում:  

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր