Ընդհանուր ակնարկ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Պաշտոնական անվանումը:
Հայաստանի Հանրապետություն
Մայրաքաղաքը:
Երևան | 1 119 000 (2010թ.) |
Խոշոր քաղաքները
Բնակչությունը (2009թ.) | |
Գյումրի | 146 300 |
Վանաձոր | 104 800 |
Վաղարշապատ | 57 500 |
Հրազդան | 53 200 |
Աբովյան | 46 500 |
Ղափան | 45 500 |
Արմավիր | 33 800 |
Գավառ | 25 700 |
Արտաշատ | 25 400 |
Չարենցավան | 25 000 |
Սևան | 23 200 |
Գորիս | 23 000 |
Մասիս | 22 400 |
Աշտարակ | 21 600 |
Արարատ | 20 800 |
Իջևան | 20 600 |
Պետական լեզուն
հայերեն
Կրոնը
Բնակչության բացարձակ մեծամասնությունը հետևորդ է Հայ առաքելական եկեղեցու .
Դրամական միավորը
դրամ, շրջանառության մեջ է մտել 1993թ.-ից:
Բնակչությունը
3 249 500 (2010)
Էթնիկ կազմը
հայեր` 96%
Ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն
Օգտակար հանածոները
Հայաստանում արդյունահանում են պղինձ, ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պերլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Տարածքը
29.74 հազար քառ. կմ
Ծովի մակարդակից միջին բարձրությունը
1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթը
Արագած լեռը (4,090 մետր)
Հարևան երկրները
հյուսիսում ` Վրաստան
հյուսիս-արևելքում ` Ադրբեջան
հարավում ` Իրան
հարավ-արևմուտքում ` Ադրբեջան
արևմուտքում ` Թուրքիա