• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Ջամայկա

08 ապրիլի, 2025
ՀՀ դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Ջամայկա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա Ջոնսոն Սմիթի, Զբոսաշրջության նախարար Էդմունդ Բարթլեթի և Մշակույթի, գենդերային հարցերի, ժամանցի ու սպորտի նախարար Օլիվիա Գրանջի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը և կարևորել շփումները երկկողմ ու բազմակողմ հարթակներում: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներից են դիտարկվում զբոսաշրջությունը, կրթությունը, մշակույթը և առևտուրը:

Ա. Հարությունյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել երկրի գործարար միջավայրին և զբոսաշրջային պոտենցիալին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: