• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրություն Կանադայի մայրաքաղաքում

30 ապրիլի, 2025
«Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրություն Կանադայի մայրաքաղաքում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակներում ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Զորյան ինստիտուտի աջակցությամբ, Օտտավայի արվեստի պատկերասրահում տեղի ունեցավ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի* հատուկ ցուցադրություն։ Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից փրկված Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյանի) կյանքի պատմությունը։

Միջոցառման մեկնարկին ելույթներով հանդես եկան Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը և Զորյան ինստիտուտի կորպորատիվ գործադիր խորհրդի անդամ Տիրան Ավետյանը։
Շնորհակալություն հայտնելով Զորյան ինստիտուտին աջակցության համար՝ իր խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ ֆիլմի խորհրդին և կարևորեց Ավրորա Մարդիգանյանի դերը Հայոց ցեղասպանության փաստը տարիներ շարունակ աշխարհին ներկայացնելու տեսանկյունից, ինչով վերջինս կարծես ձայն է հաղորդել միլիոնավոր զոհերին և փրկվածներին։ Նշվեց, որ ֆիլմի հերոսուհին ցեղասպանության սարսափի ժամանակ տեղ գտած խիզախության և ուժի օրինակներից մեկն էր։ ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ ֆիլմը ներկաներին խորհելու առիթ կընձեռի։
Տիրան Ավետյանը ներկայացրեց Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի նշանակությունը միջազգային բազմաթիվ մրցանակների հաղթող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ստեղծման և, ընդհանրապես՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմությունների՝ դեռևս 1980-ական թթ. ի վեր պահպանման գործում։

Ցուցադրությանը ներկա գտնվեցին ավելի քան 200 հյուրեր՝ Կանադայի ԱԳ նախարարության և այլ պետական մարմինների պաշտոնյաներ, ավելի քան 30 երկրների դեսպաններ, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ, կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, Քվեբեկում ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը, ինչպես նաև կանադացի կինոսերներ և կանադահայ համայնքի անդամներ։

*«Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է։
Արտադրող ընկերություն՝ «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիա (Հայաստան), համարտադրող ընկերություններ՝ «Gebrueder Beetz Filmproduktion» (Գերմանիա) և «Artbox Laisvalaikio Klubas» (Լիտվա)։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: