• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 34-ամյակին և ՀՀ դեսպանության հիմնադրման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Օտտավայում

02 հոկտեմբերի, 2025
ՀՀ անկախության 34-ամյակին և ՀՀ դեսպանության հիմնադրման 30-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Օտտավայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 2-ին Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Անկախության 34-րդ և Դեսպանության հիմնադրման 30-րդ տարեդարձներին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը բացման խոսքով և շնորհավորական ուղերձով հանդես եկավ Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը: Ելույթ ունեցավ նաև Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։ Վերոնշյալ տարեդարձների կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էին հղել Կանադայի Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը, Օնտարիո նահանգի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արիս Պապիկյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը*։

Շնորհավորելով ներկաներին վերոնշյալ երկու կարևոր և փոխկապակցված իրադարձությունների առթիվ՝ դեսպան Հարությունյանը կարևորեց անկախության խորհուրդը՝ մասնավորապես ընդգծելով, որ պետության ապագան կերտվում է ոչ միայն առերեսվող իրադարձություններով, այլև դրանց արձագանքելու ունակությամբ, այն է՝ միասնականությամբ, արժանապատվությամբ և քայլերի խորը գիտակցմամբ։ Անդրադառնալով դեսպանության 30-ամյակին՝ Ա. Հարությունյանը մեծապես կարևորեց կանադահայ համայնքի անգնահատելի և նվիրական ներդրումը ՀՀ դեսպանության շենքի հիմնադրման գործում, ինչպես նաև շարունակական աջակցությունը Հայաստանին բազմաբնույթ ծրագրերի միջոցով։

Միջոցառման երաժշտական մասն ապահովեցին կանադահայ սոպրանո Սաշա Ջիհանյանը և դաշնակահար Արտեն Արաբյանը։ Ընդունելությանը ներկա գտնվեցին Քվեբեկում ՀՀ պատվո հյուպատոս Լևոն Աֆեյանը, Կանադայի գործադիր և օրենսդիր մարմինների, ՀՀ դեսպանության հիմնադրման ակունքներում կանգնած հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի և գիտության ոլորտի գործիչներ։

*Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եղել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդը 1990-2003 թթ.:

Ելույթի ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://canada.mfa.am/en/news/2025/10/02/armembcan_Ambassador_Speech_Independence_Day_34_Embassy_establishment_30_reception_Ottawa/14798  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: