• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Հարությունյանը ելույթ ունեցավ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

28 հոկտեմբերի, 2025
Դեսպան Հարությունյանը ելույթ ունեցավ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը ներկա գտնվեց Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկավ ելույթով։ Միջոցառումը կրում էր «Կատարենք ներդրում հիմա ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը։

Իր միանշանակ աջակցությունն արտահայտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի մասնաճյուղի գործունեությանը՝ ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց վերջինիս նվիրատուների անսասան հանձնառությունը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։ Ա. Հարությունյանն իր համոզմունքը հայտնեց, որ «մենք ենք կերտում մեր ապագան մեր ներդրումներով, տեսլականով և գործողություններով»։

Երեկոյի հիմնական բանախոսն էր «Սինոփսիս Արմենիա» (“Synopsys Armenia”) ընկերության նախագահ և ՀԲԸՄ փոխնախագահ Երվանդ Զորյանը:

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վազգեն Ալթունյանը մանրամասներ ներկայացրեց կառույցի տարեկան հաշվետվության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։
Ընթացիկ նախագծերի թվում է ՀՀ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում բնակելի թաղամասի կառուցումը 8 հաշմանդամ զինվորների և նրանց ընտանիքների համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: