• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Առանձնահատուկ բարեկամություն». ՀՀ դեսպան Հարությունյանի հարցազրույցը «Diplomat & International Canada» ամսագրին

31 հոկտեմբերի, 2025
«Առանձնահատուկ բարեկամություն». ՀՀ դեսպան Հարությունյանի հարցազրույցը «Diplomat & International Canada» ամսագրին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ դեսպանության հիմնադրման 30-րդ տարեդարձի շրջանակներում Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հարցազրույց է տվել կանադական «Diplomat & International Canada» ամսագրին*։

«Առանձնահատուկ բարեկամություն» վերտառությամբ հարցազրույցում ՀՀ դեսպանը բարձր է գնահատել հայ-կանադական հարաբերությունների ներկա մակարդակը՝ կարևորություն տալով տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը։

Անդրադառնալով ՀՀ դեսպանության շենքի հիմնադրման պատմությանը՝ Ա. Հարությունյանը մեծապես կարևորել է կանադահայ համայնքի ներդրումն այդ գործում։ Զբոսաշրջության տարբեր ոլորտների մասին խոսելիս տիկին դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի գրավչության մասին ուշագրավ տեղեկատվություն։

Դեսպանի ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել ամսագրի պաշտոնական կայքում՝
https://issuu.com/diplomatonline.com/docs/diplomat_international_canada_fall_2025

* «Diplomat & International Canada»-ն Կանադայում թողարկվող միակ ամսագիրն է, որն անդրադառնում է երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների գործունեությանը։ Ամսագիրը լույս է տեսնում տարվա մեջ երկու անգամ և լայն տարածում ունի քաղաքական, դիվանագիտական և գործարար շրջանակներում։ Վերոնշյալ հարցազրույցը տեղի է ունեցել 2025թ. սեպտեմբերին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: