• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ստեֆան Բերժերոնի

05 նոյեմբերի, 2025
ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ստեֆան Բերժերոնի
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 4-ին Օտտավայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Ստեֆան Բերժերոնի՝ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով* պարգևատրելու նպատակով։

Շնորհավորելով Ս. Բերժերոնին՝ ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ մեդալը խորհրդանշում է հայ ժողովրդի խորին երախտագիտությունը կանադացի պատգամավորի բարեկամության և խորհրդարանական գործակցության խորացման գործում ունեցած ջանքերի համար, ինչպես նաև հանդիսանում է միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հաստատման գործում ստանձնած նրա օրինակելի առաջնորդության գրավականը։

«Քվեբեկյան բլոկ» կուսակցության անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ կուսակցության նախկին նախագահ Ժիլ Դյուսեպը։ Ելույթներ ունեցան նաև Կանադայում Իսպանիայի և Հորդանանի դեսպանները։ Բոլորն առանձնահատուկ երախտագիտությամբ խոսեցին Ս. Բերժերոնի մասնագիտական և մարդկային բարձր որակների մասին։

Ս. Բերժերոնն ընդգծեց, որ մեծ երախտագիտությամբ է ընդունում ՀՀ ԱԺ պատվո մեդալը։ Կանադացի գործիչը նշեց, որ իր ջանքերը մշտապես ուղղված են եղել հայ ժողովրդի իրավունքների արդարացի պաշտպանությանը և ՀՀ ժողովրդավարության ամրապնդմանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը ջերմ ընդունելություն կազմակերպելու համար։

Միջոցառմանը ներկա էին կանադացի սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, Կանադայի ԱԳ նախարարության Արարողակարգի ծառայության պետը, հասարակական գործիչներ, ինչպես նաև Ս. Բերժերոնի ընտանիքի անդամներ ու մտերիմներ։

*Հիշեցնենք, որ մեդալն շնորհվել էր 2025թ. մարտին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ հայ-կանադական միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում Ս. Բերժերոնի ներդրած նշանակալի ավանդի համար։ Վերջինս հանդիսացել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հարցերով մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահը, «Քվեբեկյան բլոկ» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով նախկին պատասխանատուն, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախկին անդամը։

Photo courtesy: Embassy of Armenia; Sam Garcia, "The Hill Times"

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: