• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» գրքի շնորհանդեսը ՀՀ դեսպանությունում

29 նոյեմբերի, 2025
«Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» գրքի շնորհանդեսը ՀՀ դեսպանությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 28-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ-վավերագրող Հրայր Բազե Խաչերյանի և գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ Լիլիթ Խաչատրյանի «Աղթամար. հայկական ճարտարապետության գլուխգործոցը» համահեղինակած գրքի շնորհանդեսը։

Միջոցառման բացման իր խոսքում ՀՀ դեսպան Ա․ Հարությունյանը կարևոր նշանակություն տվեց Հ․ Խաչերյանի և Լ. Խաչատրյանի համատեղ աշխատանքին, ինչն ուղղված է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, փաստագրմանը և պահպանմանը։

Հեղինակներն անդրադարձան պատկերագրքի ստեղծման աշխատանքներին, նորարարություններին, հայկական ճարտարապետության գոհար Աղթամարի վանական համալիրի, մասնավորապես՝ Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման պատմությանը՝ ներկայացնելով վնասված կառույցների, բարձրաքանդակների ու մյուս հատվածների վերականգնված տարբերակը գծապատկերների միջոցով, ինչպես նաև ճարտարապետական, մանրանկարչական ու կրոնական առնչությունների թեմատիկ համադրումները։

Ի գիտություն. Պատկերագիրքն ամփոփում է Հրայր Բազե Խաչերյանի և ստեղծագործական խմբի 27 տարիների ընթացքում Աղթամարի վանական համալիր կատարած 34 հետազոտական արշավների արդյունքները։ Խմբի կազմում շուրջ 10 արշավներին միացել է նաեւ Լիլիթ Խաչատրյանը։

Նկարները՝ ՀՀ դեսպանության և Հրայր Բազե Խաչերյանի 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: