• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Դոմինիկանայի Հանրապետություն

27 մարտի, 2026
ՀՀ դեսպան Հարությունյանի աշխատանքային այցը Դոմինիկանայի Հանրապետություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 23-24-ը համատեղության կարգով Դոմինիկանայի Հանրապետությունում (ԴՀ) ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) աշխատանքային այց է կատարել ԴՀ:

Մարտի 23-ին ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ԴՀ արտաքին գործերի նախարարի` երկկողմ արտաքին քաղաքականության հարցերով տեղակալ Ֆրանսիսկո Կարաբայոյի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։

Ա. Հարությունյանը մի շարք այլ հանդիպումներ է ունեցել ԴՀ ԱԳ նախարարությունում, այդ թվում՝ ԴՀ ԱԳ նախարարի՝ բազմակողմ արտաքին քաղաքականության հարցերով տեղակալ Ռուբեն Սիլյեի, ԴՀ ԱԳ նախարարի` տնտեսական և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Ուգո Ռիվերայի, ԴՀ ԱԳ նախարարի՝ հյուպատոսական և միգրացիոն հարցերով տեղակալ Օպինիո Դիասի, ԴՀ ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի հետ հարաբերությունների հարցերով պատասխանատու դեպարտամենտի գլխավոր տնօրեն Խորխե Սանտյագոյի, ինչպես նաև ԴՀ ԱԳՆ Իրավական հարցերով պատասխանատու դեպարտամենտի տնօրեն Բոնի Գերերոյի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և կարևորել փոխայցելությունները և շփումները երկկողմ ու բազմակողմ հարթակներում:

Մարտի 24-ին Ա. Հարությունյանը հանդիպել է Սանտո Դոմինգոյի քաղաքապետ Կարոլինա Մեխիայի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են ապակենտրոնացված փոխգործակցության հարցերին։

ՀՀ դեսպանը հանդիպել է նաև ԴՀ ԱԳՆ ներքո գործող Դիվանագիտական և հյուպատոսական վերապատրաստման հարցերով բարձրագույն կրթության ինստիտուտի (INESDYC) տնօրեն Խոսե Ռաֆայել Էսպաիյատի հետ։ Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և վերոնշյալ ինստիտուտի միջև կրթական համագործակցության հարցերը։

Ա. Հարությունյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ԴՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանին ուղեկցել է ԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռ. Գարսիան։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: