• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանի մասնակցությունն Օնտարիոյի խորհրդարանում Հայկական ժառանգության ամսվան նվիրված ամենամյա միջոցառմանը

27 մայիսի, 2026
ՀՀ դեսպանի մասնակցությունն Օնտարիոյի խորհրդարանում Հայկական ժառանգության ամսվան նվիրված ամենամյա միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 25-ին ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում մասնակցեց Հայկական ժառանգության ամսվան* նվիրված ամենամյա պաշտոնական միջոցառմանը։

Դեսպան Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշանակալի և ողջունելի անվանեց նահանգի օրենսդիր մարմնում վարչապետի ներկայությամբ հայկական ժառանգության հանրահռչակումը։
Վկայակոչելով Կանադայում բազմամշակույթ հասարակության մոդելի հաջողության առանձնահատկությունները՝ Ա. Հարությունյանն ընդգծեց, որ վերոնշյալ միջոցառմամբ ոչ միայն ներկայացվում է հայկական ժառանգությունը, այլև կարևորվում է հայկական համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում։
Այդ համատեքստում ՀՀ դեսպանն շնորհակալություն հայտնեց նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանին վերջինիս դերակատարության և շարունակական ջանքերի համար։

Միջոցառմանը ներկա էին նաև Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը, Կանադահայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ եկեղեցու հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տ. Զարեհ ավ. քահանա Զարգարյանը, նահանգի կառավարության, խորհրդարանի բազմաթիվ անդամներ, այլ հոգևոր հայրեր, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։

* 2022թ. մարտին Օնտարիոյի խորհրդարանը միաձայն կերպով ընդունել է 105-րդ օրինագիծը, որով մայիսը նահանգում հռչակվել է Հայկական ժառանգության ամիս։ Օրինագիծը ներկայացրել էր նահանգային խորհրդարանի անդամ Արիս Բաբիկյանը։
https://www.ola.org/en/legislative-business/bills/parliament-42/session-2/bill-105 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: