• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Համայնքի մասին

Հայերը Կանադայում բնակություն են հաստատել 19-րդ դարի 80-ական թվականներին:

2009թ. տվյալներով Կանադայում բնակվում է շուրջ 81,5 հազար հայ, ովքեր հիմնականում ապրում են Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում, ինչպես նաեւ` Վանքուվեր, Սենթ Կաթրինզ, Համիլթոն, Քեբեկ, Օտտավա, Վինձոր քաղաքներում եւ Նովա Սկոշիա ու Նյու Բրանսվիկ նահանգներում:

Կանադայում գործում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմը (կազմավորվել է 1984թ., առաջնորդանիստը` Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյան) եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմը (առաջնորդանիստը` Մոնրեալի Սբ. Հակոբ եկեղեցի, առաջնորդը` Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքեան): Առաջին հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1930թ. Սենթ Կաթրինզում: Ներկայումս Հայ Առաքելական եկեղեցիներ գործում են Մոնրեալում, Տորոնտոյում, Լավալում, Սենթ Կաթրինզում, Վանքուվերում, Վինձորում, Համիլթոնում, Քեմբրիջում:

Կանադայում գործում են նաեւ Հայ կաթողիկե եւ Հայ ավետարանական համայնքներ` իրենց եկեղեցիներով, կրթական եւ մշակութային կառույցներով:

Կանադայի հայկական կազմակերպությունները

  • «Մամիկոնյան» մշակութային կազմակերպությունը հիմնադրվել է 1959թ. Մոնրեալում: Գործում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո: Բեմադրում է պիեսներ, օպերետներ, կազմակերպում համերգներ, հայ մշակույթին վերաբերող դասախոսություններ:
  • Կանադայի «Հայ Դատի» գրասենյակը (Armenian National Committee of Canada -ANCC), հիմնադրվել է 1965թ. եւ նպատակ է հետապնդում տեղեկացնել կանադական հասարակությանը հայկական խնդիրների վերաբերյալ, այդ խնդիրները բարձրացնել կանադական կառավարության առջեւ եւ խթանել մարդու իրավունքները:
  • «Պոլսահայ մշակութային միություն» հայրենակցական մշակութային կազմակերպությունը հիմնադրվել է Մոնրեալում 1967թ. Կանադա գաղթած պոլսահայերի նախաձեռնությամբ: Միության հովանու ներքո գործում են «Մեկ» մշակութային հանձնախումբը, «Մնակյան» թատերախումբը, «Շիրակ» պարախումբը, «Արարատ» մարզական թիմը, «Սայա» երիտասարդական կազմակերպությունը: 1969թ-ից հրատարակում է «Գեղարդ» պաշտոնաթերթը:
  • «Քեբեկի հայ բժշկական ընկերակցությունը» հիմնադրվել է 1975թ.: Նպատակն է աջակցել բժշկության ասպարեզ մուտք գործող հայազգի մասնագետներին:
  • «Քեբեկի հայագիտական ուսումնասիրությունների միություն»-ը, հիմնադրվել է 1982 թվականին: Քեբեկի նահանգի համալսարաններում եւ քոլեջներում նախաձեռնել է հայոց լեզվի, գրականության եւ պատմության դասընթացներ:
  • «Հայկական ժամանակակից հետազոտությունների եւ վավերագրման Կանադայի Զորյան ինստիտուտը» հիմնադրվել է 1985թ. Տորոնտոյում: Հրատարակում է գիտական ուսումնասիրություններ, արխիվային փաստաթղթեր, 1991թ-ից հրատարակում է “Diaspora Journal” հանդեսը:
  • «Կանադայի հայ գործարար խորհուրդը» ստեղծվել է 1986թ. Մոնրեալում, մասնաճյուղերը գործում են Կանադայի հայ համայնքներում: Նպատակն է` նպաստել երկու երկրների հայ գործարարների միջեւ համագործակցության սերտացմանը, հայկական ապրանքների առեւտրաշրջանառության ընդլայնմանը:
  • «Րաֆֆի» մշակութային միությունը ստեղծվել է 1988թ.: Միությունը համախմբում է կանադաբնակ իրանահայերին, նպաստում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: Ունի կանանց եւ երիտասարդական խմբեր, նաեւ` ֆուտբոլի թիմ:
  • «Օնտարիո նահանգի կանադահայ բժշկական ընկերակցություն» (ACMAO) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին:
  • «Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցություն» հայրենակցական միությունը ստեղծվել է 1997թ.: Զբաղվում է մշակութային եւ բարեգործական գործունեությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: