• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի դեսպանը հակադարձել է կանադացի քաղաքապետի կեղծ մեղադրանքներին

19 մարտի, 2012

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը «Սադրիչ հռետորաբանությունը ցույց չի տա խաղաղության ճանապարհը» վերտառությամբ հոդված է հրապարակել կանադական Calgary Herald թերթում, որում անդրադարձ է կատարել Քելգրի քաղաքի քաղաքապետ Նահիդ Նենշիի կողմի այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ճանաչմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում դեսպանն իր խորը հիասթափությունն է արտահայտել քաղաքապետ Նենշիի կատարած քայլի առնչությամբ և նշել, որ մինչև նման մեղադրական քայլ անելը քաղաքապետը պետք է ծանոթանար իրական փաստերին:

«Ցավով եմ նշում, որ քաղաքապետի նամակը մեծապես թերանում է իրական փաստերի վեր հանման հարցում և պատմության միակողմանի ներկայացման արդյունք է»,- գրել է դեսպան Եգանյանը: Այնուհետև դիվանագետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքը և նշել, որ Խորհրդային Միության փլուզման տարիներին` 1988-1991 թվականներին, հետևելով խորհրդային սահմանադրության պահանջներին, ԼՂԻՄ բնակչությունը, որը 1923թ-ին ապօրինաբար փոխանցվել է Ադրբեջանի իրավասության ներքո, լեգիտիմ կերպով իրացրել է անջատվելու իր իրավունքը: «Լեռնային Ղարաբաղի մեծամասնությունը կազմող հայ բնակչության խաղաղ շարժմանն Ադրբեջանը հակադարձեց Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Մարաղայում հայկական բնակչության կոտորածներով: Այս բռնություններին հետևեց Օղակ գործողությունը, և, վերջիվերջո, ադրբեջանական բանակը հարյուր հազարավոր հայ քաղաքացիների բռնի տեղահանեց մի վայրից, որտեղ նրանք բնակվում էին անհիշելի ժամանակներից»,- գրել է Արմեն Եգանյանը: Դեսպանը նաև նշել է, որ այդ իրադարձություններին հաջորդել է 1991-1994 թվականների պատերազմը, որն էլ ավարտվել է զինադադարով: «Իրականում ոչ մեկը չի հաղթում պատերազմում և երկու կողմերից էլ լինում են զոհեր»,- գրել է դիվանագետը:

Անդրադառնալով Խոջալուի դեպքերին` դեսպան Եգանյանը նշել է, որ առ այսօր առկա են բազմաթիվ փաստեր այն մասին, որ ադրբեջանցի քաղաքացիական անձանց վրա կրակել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները, ինչի մասին վկայում են ինչպես Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի, այնպես էլ մի շարք անկախ լրագրողների վկայությունները:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, դեսպանը հիշեցրել է, որ կանադական կառավարությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Ցավալի է, որ քաղաքապետ Նենշիի նամակը չի համապատասխանում նաև կանադական այս հավասարակշիռ մոտեցմանը: Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ, օժանդակում է Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին հակամարտության լուծումը գտնելու համար: Իհարկե, անհրաժեշտ է հիշել նրանց, ովքեր ընկան պատերազմում, սակայն սադրիչ հռետորաբանությունը և կեղծ մեղադրանքները ցույց չեն տա խաղաղության ճանապարհը»,- եզրափակել է դեսպան Եգանյանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: