• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանում գործարկվեց Maple Leafs հայ-կանադական կլինիկան

25 հոկտեմբերի, 2012

Կանադայում ՀՀ դեսպանության անմիջական օգնությամբ, ՀՀ արտաքին գործերի և առողջապահության նախարարությունների օժանդակությամբ Հայաստանում վերջերս հաջողվեց գործարկել առաջին հայ-կանադական (Maple Leafs) գերժամանակակից կլինիկան: Տորոնտոբնակ բժիշկ Վարդգես Ավագյանի անձնվեր ջանքերով ստեղծված բուժհիմնարկում աշխատում է ութ բժիշկ և 10 խորհրդատու:

Հայաստանում ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությամբ աշխատող առաջին կլինիկան համագործակցում է Հայաստանի լավագույն հիվանդանոցների և ապահովագրական ընկերությունների հետ և առաջարկում է բժշկական ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ ուրոլոգիա, գինեկոլոգիա, սոնոգրաֆիա, ընդհանուր ընտանեկան բժշկություն: Հատկապես մասնագիտացված է կլինիկայի ուրոլոգիայի բաժինը, որը, հագեցած լինելով լավագույն ժամանակակից սարքավորումներով, միակն է տարածաշրջանում, որ առաջարկում է ոչ-ինվազիվ ուրոլոգիական հետազոտություններ:

Մեփլ Լիֆսը անմիջականորեն համագործակցում է Կանադայի և Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ և անհրաժեշտության դեպքում ստանում հրատապ խորհրդատվություն: 

Համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ բուժհիմնարկը նաև շարժական բժշկական ծառայություններ է մատուցում Հայաստանի շրջանների բնակչությանը: Վերջերս կլինիկայի բժիշկները իրականացրել են Քաջարան քաղաքի 192 բնակիչների բուժզննում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: