• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանի հանդիպումը Կանադայի պաշտոնական ընդդիմության առաջնորդի հետ

29 հունվարի, 2013

Ս.թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հանդիպումը Կանադայի պաշտոնական ընդդիմության առաջնորդ, Նոր դեմոկրատներ կուսակցության ղեկավար Թոմաս Մուլկեյրի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերին վերաբերող մի շարք հարցեր, երկու պետությունների միջև հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա առևտրատնտեսական փոխգործակցության հեռանկարները, գոհունակությամբ նշեցին, որ Կանադան 2012թ. առաջատարն է ՀՀ-ում ներդրումների ոլորտում: Պրն. Մուլքեյրը շնորհավորեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության կապակցությամբ, ինչի առնչությամբ ՀՀ դեսպանը նշեց, որ դա նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև առկա ամուր կապերն էլ ավելի խթանելու համար:

Կողմերն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանային մարտահրավերներին և առաջնահերթություններին: Դեսպան Եգանյանը ընդդիմության առաջնորդին ներկայացրեց ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացը` շեշտելով հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:

Դեսպանը իր երախտագիտությունը հայտնեց Թ.Մուլկեյրին Հայոց ցեղասպանության ճանաչմանն իր և իր ղեկավարած կուսակցության շարունակական աջակցության համար և հավելեց, որ մարդկության դեմ ոճիրների կրկնությունը հետագայում բացառելու նպատակով անհրաժեշտ է դատապարտումն ամրագրել օրենքի ուժով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: