• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

18 մարտի, 2013

Մարտի 18-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձան Հայաստանի և Կանադայի միջև առկա տնտեսական կապերին: Այս կապակցությամբ դեսպան Եգանյանը կարևորեց կանադական ներդրումների ծավալները ՀՀ տնտեսությունում: Դեսպանը նաև կարծիք հայտնեց, որ հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար առկա են մեծ հեռանկարներ, մասնավորապես` հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Հանդիպման ավարտին դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով Թուրքիայի մերժողական քաղաքականության դադարեցման անհրաժեշտությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: