• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Բոբ Դեքերտի հետ

26 մարտի, 2013

Մարտի 26-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Բոբ Դեքերտին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր, մանրամասն զրուցեցին Հայաստանի և Կանադայի միջև առկա տնտեսական կապերի վերաբերյալ: Դեսպան Եգանյանը մեծապես կարևորեց Կանադայի ներդրումների ծավալների ընդլայնումը Հայաստանում և հայ-կանադական առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Այնուհետև Արմեն Եգանյանը Բոբ Դեքերտին մանրակրկիտ ներկայացրեց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը` կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ  ԼՂ  հիմնահարցի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է և որ ՀՀ գնահատում է Կանադայի աջակցությունը խմբի ջանքերին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձին` դեսպան Եգանյանը հայտնեց, որ հայկական կողմն էր նախաձեռնել հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացը, որի արդյունքում ստորագրվեցին երկու հայտնի արձանագրությունները, սակայն թուրքական վարչակազմը, չհարգելով իր իսկ ստորագրությունն ու միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, վերադարձավ նախապայմանների լեզվին:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծեցին ՀՀ դեսպանության և Կանադայի արտաքին գերատեսչության, խորհրդարանի, ինչպես նաև այլ պետական մարմինների միջև առկա աշխատանքային հարաբերությունների բարձր մակարդակը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: