• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը հանդիպեց Կանադայի կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար Էնդրյու Բեննետտին

29 ապրիլի, 2013

Ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշեց, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար:

Դեսպանները զրուցեցին Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ եւ դրականորեն արձանագրեցին Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու եւ այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվեցին նաեւ Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաեւ` Կանադայի հոգեւոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր:

Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին ներկայացրեց արտերկրում հայկական հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները, մասնավորապես, գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծեց հոգեւոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը եւ նմանատիպ բարբարոսությունները պատժելու եւ կանխելու հրատապությունը:

Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծեցին իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների եւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: