• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Միջոցառումներ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 95-ամյակին

06 հունիսի, 2013
Մայիս-հունիս ամիսներին կանադական մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառումներ:
 

Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո միջոցառումներ իրականացվեցին Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում` համապատասխանաբար մայիսի 26-ին եւ հունիսի 2-ին:

Վերը նշված միջոցառումներին ելույթներով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դեսպան Եգանյանը, մասնավորապես, անդրադարձավ Առաջին Հանրապետության ձեւավորմանը՝ ընդգծելով, որ պատմական ծանրագույն պայմաններում, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը: ՀՀ դեպանը խոսեց նաեւ 1918թ. իրադարձությունների  պատմական նշանակության մասին:

Մոնրեալում տեղի ունեցած ձեռնարկի հիմնական բանախոսն էր պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ով իր խոսքում հանգամանալից ներկայացրեց Առաջին Հանրապետության պատմությունը:

Միջոցառումների շարքն ավարտվեց հունիսի 5-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում, որտեղ տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ` Նյու Յորքից ժամանած Քարըն Ուզունյանի, Թանյա Գաբրիելյանի եւ Միհո Սաեգուսայի կատարմամբ: Միջոցառմանը ներկա գտնվեցին դիվանագետներ, Կանադայի պետական մարմինների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: