• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հոդվածը "Diplomat" պարբերականում

27 հունիսի, 2014

Դեսպան Արմեն Եգանյանը հանդես է եկել հայ-կանադական երկկողմ առևտրային հարաբերությունների վերաբերյալ «Հայաստան և Կանադա. առևտրային աշխատանքն ընթացքի մեջ» վերնագրված  հոդվածով կանադական "Diplomat and International Canada" պարբերականում, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Կանադայի հետ առեւտրի հետագա ընդլայնումը Կանադա ժամանելուս առաջին իսկ օրվանից իմ ուշադրության կենտրոնում է:

2012թ. Կանադան Հայաստանի խոշորագույն ներդրողներից էր՝ արդյունահանման ոլորտում 116մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ, որին հաջորդեց եւս 58մլն ԱՄՆ դոլարի ներդրումը 2013թ.: Արդյունահանման ոլորտում կանադական ընկերությունների հետ համագործակցությունը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից, եւ այդ ընկերությունների բերած նոու-հաուն չափազանց արժեքավոր է:

Նախորդ տարվա ցուցանիշները խոստումնալից էին. Հայաստանի արտահանումը Կանադա գերազանցեց 95մլն ԱՄՆ դոլարը, Կանադայից ներմուծումը մնաց 44մլն ԱՄՆ դոլարի մակարդակին: Մեր կողմից արտահանվող հիմնական ապրանքներն էին հանքային ջուրն ու տեքստիլ արտադրանքը, մինչդեռ Կանադայից հիմնականում ներմուծում էինք մսամթերք, վերամշակված սնունդ, թուղթ, դեղորայք եւ գործիքներ:

Հայաստանն ունի ծաղկող ոսկերչական արդյունաբերություն, որը նախկինում կանադական շուկայում հաջողություն է ունեցել: Օրինակ՝ 2000-ական թթ. կեսերին հայ մասնագետն օգնեցին ոսկերչական գործարան հիմնադրել Ելոունայֆում (Հյուսիս-արեւմտյան շրջան) եւ կրթեցին տեղացիներին այս արվեստում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման իրական հույսեր կան: Հայաստանի նման երկրի համար ծրագրային ապահովման զարգացումը կարող է տնտեսության մեջ կարեւոր միջոց դառնալ: Այս փաստն անհերքելիորեն ընդունում է մեր կառավորությունը, որը շեշտը դնում է այս արդյունաբերության վրա: ՏՏ կրթությունը Հայաստանի լավագույն բոլոր համալսարանների կենսական մասն է կազմում:

Վերջերս Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մինչեւ 15 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները կարող են հարկերից ազատ գործել երեք տարի ժամկետով: Հայերը եւ աշխարհում մեր գործընկերները, ներառյալ որոշ կանադական ընկերություններ, հիացած էին քաղաքականության այս փոփոխությամբ: Այս ոլորտում ես կցանկանայի տեսնել մեր առեւտրի աճը:

Կառավարությունը նաեւ ստեղծել է հարկերից ազատված հատուկ «ազատ տնտեսական գոտիներ»՝ հույսով, որ դրանք կնպաստեն արտահանման ավելացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը՝ միաժամանակ ամրապնդելով կայուն տնտեսական զարգացումը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ առաջատար տեխնոլոգիաների ներդրման միջոցով: ՏՏ եւ ոսկերչական գործը այս ազատ տնտեսական գոտիների հիմնական նշանակետն են:

Հայաստանը նաեւ շատ շահագրգռված է քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտներում հարաբերությունների զարգացման մեջ: 2013թ. հոկտեմբերին մենք ներդրեցին «Բաց երկնքի» քաղաքականությունը: 2013թ. Դուբայում կայացած Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողովին եւ ցուցահանդեսին Երեւանի ժամանակակից եւ մրցունակ Զվարթնոցի միջազգային օդանավակայանը հռչակվեց հետխորհրդային տարածքի լավագույն օդանավակայան: «Բաց երկնքի» մեր քաղաքականությամբ Զվարթնոցի օդանավակայանը բոլոր նախադրյալներն ունի՝ դառնալու միջազգային կարեւոր հանգույց: Ի վերջո, Հայաստանի մայրաքաղաքը հարմարավետորեն տեղակայված է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ:

Իմ երկիրն ունի զարգացող տնտեսություն, որն ունի ազատ առեւտրի մասին պայմանագրեր ԱՊՀ անդամների մեծ մասի հետ եւ ցածր տարիֆներ Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ ԵՄ անդամների հետ:»

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: