• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանադական խորհրդարանական պատվիրակության այցը ՀՀ

29 օգոստոսի, 2014

Օգոստոսի 25-26-ը կայացավ կանադական խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան` ի դեմս իշխող պահպանողական կուսակցության անդամներ Բրեդ Բաթի, Լեոն Բենուայի և Ռաս Հյուբերտի: Այցը կազմակերպված էր «Մեկ ազատ աշխարհ» հասարակական կազմակերպության աջակցությամբ, որի ղեկավարն է Մաջեդ էլ Շաֆին:

Խորհրդարանական պատվիրակությանը ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և հայ-կանադական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել է հայ-կանադական հարաբերությունների խորացումը և խորհրդարանականների փոխայցելությունների կարևորությունը երկկողմ կապերի արդյունավետ զարգացման տեսանկյունից: Քննարկման առարկա են հանդիսացել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները, փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում և խորհրդարանական բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունը:

Պատվիրակությունը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծաղկեպսակ տեղադրեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին:

Խորհրդարանական պատվիրակության այցը գալիս է լրացնելու վերջերս կայացած մի շարք այլ փոխայցելությունների:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: