• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի այցը Տորոնտո

09 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 7-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն այցելեց Տորոնտո, որտեղ մասնակցություն ունեցավ մի շարք միջոցառումների: 

Դեսպանը ներկա գտնվեց Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ Տեր Զարեհ Ա. Քահանա Զարգարյանի մատուցած պատարագին, որին հաջորդեց Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Հայր Աբգար վարդապետ Հովակիմյանի քարոզը, ապա մասնակցեց Ուտրեխտի համալսարանի ազգությամբ թուրք պրոֆեսոր Ուղուր Ումիտ Ունգյորի դասախոսությանը` «Հայոց ցեղասպանությունը և ժամանակակից Թուրքիան. խնդիրներ և հնարավոր լուծումներ» թեմայով: 

Նույն օրը երեկոյան դեսպան Եգանյանը մասնակցեց Կանադա-Հայաստան գործարար խորհրդի կազմակերպած «Հանքարդյունաբերությունը Հայաստանում և կանադական հանքարդյունաբերական ընկերությունների դերը» թեմայով ֆորումին, ուր հանդես եկավ Հայաստանի գործարար միջավայրի և հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ զեկույցով: Ֆորումի ընթացքում ներկայացվեց Dundee Precious Metals Inc. ընկերության գործունեությունը ՀՀ-ում, որի դուստր Dundee Precious Metals Kapan ընկերությունը խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից է Հայաստանում: Գլխավոր գործադիր տնօրեն Ռիք Հաուեսը ներկայացրեց ընկերության ներդրումները, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունն ու կորպորատիվ մշակույթը, իսկ Dundee Precious Metals Kapan-ի տնօրեն Հրաչ Ջաբրայանն անդրադարձավ ընկերության ներդրած նորամուծություններին, մասնագիտական էտիկետին և Կապանում իրականացվող մի շարք համայնքային ծրագրերի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: