• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տորոնտոյում նշանակվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս

12 նոյեմբերի, 2015
Տորոնտոյում նշանակվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարար Ն.Գ. Էդվարդ Նալբանդյանի` 2015թ. հոկտեմբերի 05-ի հրամանի, Կանադայի քաղաքացի Պերճ Սվազլեանը նշանակվել է ՀՀ պատվավոր հյուպատոս Կանադայի Տորոնտո քաղաքում: Պատվավոր հյուպատոսի իրավասության շրջանն ընդգրկում է Կանադայի Օնտարիո նահանգը:

Նոյեմբերի 12-ին դեսպան Արմեն Եգանյանը ՀՀ դեսպանությունում նորանշանակ պատվավոր հյուպատոսին հանձնեց Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման նախարարությունից ստացված հյուպատոսական արտոնագիրը (exequatur) և ինքնության վկայականը:

Դեսպան Եգանյանը շնորհավորեց պարոն Սվազլեանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր գործունեության ընթացքում: Պարոն Սվազլեանն իր հերթին վերահաստատեց իր պատրաստակամությունը` գործունեություն ծավալելու Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների առավել զարգացման և սերտացման ուղղությամբ:

Տեղեկանք` Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի առաջնային գործառույթը հանդիսանալու է հայ-կանադական երկկողմ տնտեսական և կրթամշակութային հարաբերությունների ակտիվացմանն ուղղված համապատասխան քայլերի ձեռնարկումը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: