• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը Մոնրեալում մասնակցեց ՀՅԴ 125-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

15 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Մոնրեալ քաղաքում մասնակցեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Երեկոյին ներկա էին Գերաշնորհ Տեր Մեղրիկ Եպիսկոպոս Բարիքեանը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներ, կանադահայեր:

Դեսպան Եգանյանը ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին շնորհավորեց կուսակցության տարեդարձի առթիվ` ընդգծելով այն կարևոր դերակատարությունը, որ Դաշնակցությունն ունեցել է իր գոյության 125 տարիների ընթացքում` իր ուրույն հետքը թողնելով հայ ժողովրդի պատմության մեջ: Ելույթներով հանդես եկան ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում հիմնական ելույթով հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի անդամ Խաչիկ Մուրադյանը:

Երեկոյի ընթացքում ՀՅԴ երիտասարդական և պատանեկան միությունների անդամները հանդես եկան երաժշտական կատարումներով: Ներկայացվեցին պատառիկներ կուսակցության պատմությունից, ցուցադրվեց վավերագրական ֆիլմ ՀՅԴ գործունեության մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: