• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Զինված ուժերի գլխավոր հոգևոր առաջնորդի հետ

17 մարտի, 2016
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Զինված ուժերի գլխավոր հոգևոր առաջնորդի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 17-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի Զինված ուժերի գլխավոր հոգևոր առաջնորդ (կապելան), գեներալ-բրիգադիր Գի Շապդելենի հետ: Հանդիպմանը հրավիրված էր նաև Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:

Հանդիպմանը քննարկվեց տարբեր ոլորտներում հայ-կանադական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն անդրադարձան հայ-կանադական արդյունավետ փոխգործակցությանը միջազգային հարթակներում, այդ թվում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությանը աշխարհի տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

Դեսպան Եգանյանն ու Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը պարոն Շապդելենին ներկայացրին ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր առաջնորդության ծառայությունը` մեծապես կարևորելով վերջինիս դերը զինված ուժերի բարոյահոգեբանական իրավիճակի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից: Մտքեր փոխանակվեցին երկու երկրների զինված ուժերի հոգևոր ծառայությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել փոխգործակցության, այդ թվում փոխայցելությունների հնարավորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: