• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանի Հասարակական կարգի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի հետ

24 մարտի, 2016
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանի Հասարակական կարգի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 24-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի խորհրդարանի անդամ, Հասարակական կարգի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Օլիֆանտի հետ:

Ռոբերտ Օլիֆանտը, նշելով, որ դրական հուշեր ունի 2010թ. Հայաստան կատարած իր այցից, դեսպան Եգանյանին ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ իր տպավորությունները: Իր հերթին ՀՀ դեսպանը պարոն Օլիֆանտին ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու վերջին զարգացումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Այնուհետև դեսպան Եգանյանն անդրադառձավ 2015թ. ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Կանադայում կայացած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Քննարկվեցին մարտի 14-ից 20-ը Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության (Ոստիկանություն) նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարած պաշտոնական այցի մանրամասները: Ա.Եգանյանը Ռ.Օլիֆանտին տեղեկացրեց, որ այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք քննարկումներ ունեցան ՀՀ տարբեր պետական գերատեսչություններում, այդ թվում հանդիպելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի և Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ: Դեսպանն ընդգծեց, որ այցը նպատակ ուներ աջակցել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցող բարեփոխումներին:

Ա.Եգանյանը ներկայացրեց սիրիահայ փախստականների դրությունը և նրանց հուզող խնդիրները: Դեսպանը, նշելով, որ Հայաստանն իր հերթին ընդունել է շուրջ 20000 սիրիահայերի և այլ փախստականների Սիրիայաից, պարոն Օլիֆանտին ծանոթացրեց Հայաստանում ապաստանած սիրիահայերի աջակցության համար գործադրվող ջանքերին:

Կողմերը քննարկեցին աշխարհի տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը: Մտքեր փոխանակվեցին միջազգային հարթակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Այդ համատեքստում խոսվեց նաև 2016թ. մարտի 20-ից Հայաստանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: