• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահի հետ

03 մայիսի, 2016
Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 3-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Լինդա Լափոյնթի հետ: Վերջինս կարևոր պաշտոններ է զբաղեցնում խորհրդարանի Պաշտոնական լեզուների մշտական հանձնաժողովում, ինչպես նաև Միջազգային առևտրի մշտական հանձնաժողովում:

Ա.Եգանյանն ու Լ.Լափոյնթն անդրադարձան հայ-կանադական հարաբերությունների բոլոր բնագավառներին: Մանրամասն քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր:

ՀՀ դեսպանը տիկին Լափոյնթին ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հայ-կանադական արդյունավետ փոխգործակցությունը: Տիկին Լափոյնթը ողջունեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներին:

Դեսպան Եգանյանն անդրադարձավ 2016թ. ընթացքում ինչպես Կանադայում, այնպես էլ Հայաստանում կայացած և կայանալիք` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին, մասնավորապես ապրիլի 23-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումին, ինչպես նաև մայիսի 8-ին Մոնրեալում կայանալիք` «Մարդկության համար և ցեղասպանությունների կանխարգելման դեմ» ամենամյա քայլերթին:

ՀՀ դեսպանը Լինդա Լափոյնթին մանրամասն ներկայացրեց ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը և դրա հետևանքները: Ա.Եգանյանը նշեց, որ հարկավոր է հանդես գալ հստակ վերաբերմունքով և հասցեական կոչերով դատապարտել ռազմական գործողությունները նախաձեռնողին: Ա.Եգանյանը մասնավորապես նշեց, որ Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, առավել ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում՝ այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ ողջ տարածաշրջանի համար:

Արմեն Եգանյանն ու Լինդա Լափոյնթը քննարկեցին ՀՀ Անկախության և 2017թ. սպասվելիք` Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձերի կապակցությամբ համատեղ ծրագրված մշակութային միջոցառումների իրականացման ընթացքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: