• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովի ամփոփիչ նիստը

15 մայիսի, 2016

Մայիսի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովի ամփոփիչ նիստը:

Նիստին մասնակցում էին Կանադայի հայկական կազմակերպությունները ներկայացնող, երկրի տարբեր շրջաններից ժամանած պատվիրակներ` ընդհանուր թվով շուրջ 20 հոգի:

Նիստին բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, ողջունելով ներկաներին, կարևորեց 100-րդ տարելիցի միջոցառումների համապարփակ ամփոփումը և այդ հիմքի վրա` հետագա տարիներին Կանադայում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների պլանավորումը: Դեսպանն արձանագրեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Կանադայում կայացած միջոցառումներն իրականացվել են բարձր մակարդակով` իրենց ներդրումն ունենալով այդ կապակցությամբ ողջ աշխարհում կայացած հիշատակի միջոցառումների մեջ:

Այնուհետև իրականացված աշխատանքի վերաբերյալ ելույթներով հանդես եկան հանձնաժողովի ղեկավար Մհեր Գարագաշեանը, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչները` մանրամասն կերպով անդրադառնալով Կանադայի տարբեր շրջաններում իրականացված հիշատակի միջոցառումներին:

Նիստի ընթացքում նախանշվեց հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող ծրագրերի իրականացումը:

Արմեն Եգանյանի կողմից ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրերով պարգևատրվեցին 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: