• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

2016-2017թթ. ուսումնական տարում ՀՀ ԲՈՒՀ-երում սփյուռքահայ դիմորդների ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն

18 մայիսի, 2016
2016-2017թթ. ուսումնական տարում ՀՀ ԲՈՒՀ-երում սփյուռքահայ դիմորդների ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կատարվելու է` համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի, ինչպես նաև ընդհանուր հիմունքներով:

Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման նպատակով սփյուռքահայ դիմորդներին ՀՀ կառավարության կողմից 2016թ. ապրիլի 15-ի N 382-Ն որոշման համաձայն` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում /բակալավրիատ/ պետպատվերի շրջանակներում հատկացվել են 70 տեղեր, որոնց բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական հայագիտական մշակութային մասնագիտությունների համար դիմորդները: Պետական պատվերի տեղերից բացի, նույն կարգի համաձայն, սփյուռքահայ դիմորդները հնարավորություն ունեն ընդունվել նաև վճարովի համակարգ, այդ թվում նաև քոլեջներ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Առկա ուսուցմամբ բակալավրիատի /ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 15-ի N 382-Ն որոշման. հավելված 1, 2016-17 ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, անվճար/ ուսանելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2016թ. հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 22-ը, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով /առաջին կուրսում/ ուսանելու համար` 2016թ. հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, հեռակա բաժիններում ուսանելու համար` 2016թ. հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, հետբուհական /ասպիրանտական/ ծրագրով ուսանելու համար` 2016թ. հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար` 2016թ. հուլիսի 7-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ, նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար` 2016թ. հուլիսի 7-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Հայոց լեզվին բավարար տիրապետելու և կրթական ծրագրերին հարմարվելու նպատակով սփյուռքահայ դիմորդներն ընդունվելու են ԲՈՒՀ-երի նախապատրաստական բաժանմունք` ուսուցման մեկ տարի ժամկետով: Հայոց լեզվից և մասնագիտական առարկաներից բավարար գիտելիքների առկայության պարագայում, ինչը որոշվում է գիտելիքների ստուգման արդյունքներով, դիմորդներին հնարավորություն կտրվի ուսումը սկսել առաջին կուրսից: Գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են 2016թ. օգոստոոսի 26-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Դիմորդի կողմից լրացվող դիմում-հարցաթերթիկի նմուշը, ինչպես նաև համալսարանական մասնագիտությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը` վճարովի համակարգի ուսման վարձաչափերի նմուշով, կարելի է գտնել այստեղ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: