• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Եվրասիական տարածաշրջանային տնտեսական համաժողով Երևանում

02 օգոստոսի, 2016
Եվրասիական տարածաշրջանային տնտեսական համաժողով Երևանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի աջակցությամբ նախատեսում են ս/թ. հոկտեմբերի 5-ից 8-ը Երևանում անցկացնել «Եվրասիական միություն. համագործակցության և բիզնես հանրության համախբման նոր հնարավորություններ» խորագրով Եվրասիական տարածաշրջանային տնտեսական համաժողով:

Համաժողովի հիմնական առաքելությունն է ԵԱՏՄ, ԱՊՀ, BRICS, ՇՀԿ, ԵՄ երկրների բիզնես միջավայրերի միջև երկկողմ և բազմակողմ տնտեսական գործակցության համար տեղեկատվա-բանավեճային հարթակի ձևավորումը: Միջոցառման աշխատանքներին ներգրավված կլինեն պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ:

Համաժողովին բարձր մակարդակով կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Հրավիրված են գործարարներ Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Եվրամիության երկրներից` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, ինչպես նաև Բրազիլիայից, Արգենտինայից և այլ երկրներից:

Նախատեսվում է երկու պլենար նիստի, սեկցիոն աշխատանքների և կլոր սեղանների անցկացում հետևյալ հիմնական ուղղություններով.

- ԵԱՏՄ. բիզնես հանրույթների երկկողմ և բազմակողմ գործակցության նոր հնարավորություններ,
- Մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորումները և ներքին շուկայի պաշտպանությունը ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես միջավայրերի գրավչության համատեքստում,
- Տեխնիկական կարգավորումները, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումները ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես միջավայրերի գրավչության համատեքստում,
- «Մետաքսի ճանապարհ». տրանսպորտային հանգույցներ,
- Էներգետիկա և էներգաինտեգրացում,
- Գիտատար և նորարարական տեխնոլոգիաներ,
- Հայաստան. զարգացման ռազմավարություն և նորարարական հնարավորություններ,
- Հայաստան. բերքառատ դրախտ:

Համաժողովի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ, իսկ համաժողովի ծրագիրն` այստեղ:

Համաժողովով հետաքրքրվողները մասնակցության հայտը ստանալու համար կարող են կապվել Կանադայում ՀՀ դեսպանության հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: