• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ սփյուռքի նախարարության ամենամյա համահայկական մրցանակաբաշխություն

22 օգոստոսի, 2016
ՀՀ սփյուռքի նախարարության ամենամյա համահայկական մրցանակաբաշխություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ շարունակում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության 2014թ. ապրիլի 14-ի համագործակցության հուշագրի:

2016թ. մրցանակաբաշխության անվանակարգերն են.

1.«Մայրենիի պաշտպան» (անհատներ),
2.«Լավագույն հայկական կրթօջախ» (ամենօրյա և մեկօրյա դպրոցներ),
3.«Սփյուռքյան լրատվամիջոցին` ՀՀ 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակումների համար» (հոդված, ակնարկ, սյունակ, խմբագրական),
4.«Սիրում եմ քե՛զ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան լավագույն ստեղծագործությունների մրցույթ (նկար, քանդակ (բնօրինակ, էսքիզ կամ լուսանկար), ձեռարվեստի գործ, դիզայն, երգ, բանաստեղծություն, պատմվածք):

Մանրամասներն` այստեղ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: