• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Մոնրեալում և Տորոնտոյում

25 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 24-ին և 25-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կայացան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք իրականացվեցին հայ համայնքային կառույցների համատեղ կազմակերպմամբ: Միջոցառումներին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր հայրեր և բազմաթիվ կանադահայեր:

Իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձ կատարեց անկախության 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին` առանձնահատուկ կարևորելով նաև Սփյուռքի և, մասնավորապես, կանադահայության ներդրումը Հայաստանի Հանրապետության զարգացման գործում: Դեսպանն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում մշտապես զգացել են Սփյուռքի ներկայությունն ու աջակցությունը, ինչի վառ վկայությունն է կանադահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությունն սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած տոնակատարություններին: Արմեն Եգանյանը խոսեց նաև Կանադայի հայության մասին, որը ինտեգրվելով երկրի հասարակության մեջ, իր ուրույն ներդրումը ունեցավ այդ պետության զարգացման գործում` Կանադային տալով այնպիսի անվանի անուններ, ինչպիսիք են Յուսուֆ Քարշը, Իզաբել Բայրաքդարյանը, Փիթեր Ունջյանը և այլոք:

Միջոցառումների ընթացքում հայկական երաժշտության, երգի ու պարի կատարումներով հանդես եկան կանադահայ հայտնի երաժիշտներ և պարախմբեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: