• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն Կանադայում ՀՀ դեսպանությունում

03 հոկտեմբերի, 2016
ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն Կանադայում ՀՀ դեսպանությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Կանադայում շարունակվում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները: Հոկտեմբերի 3-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Երեկոյի պատվավոր հյուրն էր Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նոլթը, Կանադայի Սենատի նախկին նախագահ, սենատոր Լեո Հուսակոսը, Կանադայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանադայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, կանադահայ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն առանձնացրեց անկախ Հայաստանի քառորդդարյա ձեռքբերումները՝ անդրադառնալով այդ տարիների ընթացքում հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և հիշատակելով կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը Հայաստանի բարգավաճման ու հայ-կանադական կապերի առաջմղման գործում:

Հանդես գալով շնորհավորական խոսքով` Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը կարևորեց հայ-կանադական հարաբերությունների առավել զարգացումը` հույս հայտնելով, որ Հայաստանն ու Կանադան ավելի կսերտացնեն երկկողմ կապերն` ի շահ հայ և կանադացի ժողովուրդների բարեկամության:

Երեկոյի ընթացքում կանադահայ տաղանդաշատ դաշնակահար Մայքլ Թուրաբյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ անվանի երգահանների ստեղծագործությունները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: