• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը

23 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպմամբ և Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ ամենամյա դրամահավաքի միջոցառումը, որին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, հոգևոր հայրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բացման խոսքում դեսպան Եգանյանը մեծապես կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները:

Միջոցառման գլխավոր բանախոս, դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Սփյուռքի կառույցների՝ Հայաստանի և Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ նշելով, որ անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանն ու Արցախը մշտապես զգացել են Սփյուռքի ամուր ներկայությունն ու աջակցությունը:

Երեկոյի ընթացքում հավաքված 915.000 ԱՄՆ դոլար ռեկորդային գումարն ուղղվելու է Հայաստանի ու Արցախի զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: