• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ

03 փետրվարի, 2017

Արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիա Ֆրիլանդը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում հաջողվել է ամուր կապեր հաստատել մեր պետությունների միջև՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, և պահպանել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Միջպետական դինամիկ հարաբերությունները կառուցվել են մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական` պատմության խորքը գնացող կապերի ամուր հիմքի վրա: Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ մենք վայելում ենք հարցերի լայն շրջանակ ծածկող ամուր գործընկերություն և աճող համագործակցություն, և որ մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում փոխշահավետ է: Կապված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում հյուրընկալելու հետ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է արձանագրում մեր սերտ համագործակցությունը ՖՄԿ շրջանակներում:

Քրիստիա Ֆրիլանդն իր ուղերձում նշում է, որ հաշվի առնելով իր նոր պարտականությունների ստանձնումը՝ որպես Կանադայի արտգործնախարար, սա լավ առիթ է՝ անդրադառնալու ամուր երկկողմ կապերին, որոնք ձևավորվել են մեր երկու պետությունների միջև անցած քառորդ դարի ընթացքում: Կանադայի արտգործնախարարն ընդգծում է. «1992թ. մեր նախորդներն, անկասկած, նախատեսել են ստեղծել ժամանակակից դիվանագիտական հարաբերություններ՝ արմատավորված մեր ժողովուրդների միջև սերտ կապերում, որ գոյություն են ունեցել տասնամյակներ»: Այդուհետ մենք զարգացրել ենք հարուստ և բազմաբովանդակ երկկողմ կապեր, որ առավել ընդլայնվել է մեր սերտ համագործակցությամբ միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Ֆրանկոֆոնիան:

Նախարարներն իրենց ուղերձներում բարձր են գնահատում Կանադայի հայության դերակատարությունը՝ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Հայաստանի և Կանադայի արտաքին գործերի նախարարներն ընդգծում են երկու պետությունների միջև առկա ամուր գործընկերությունը և հաստատում իրենց հանձնառությունը՝ շարունակելու միմյանց հետ սերտ համագործակցությունը՝ ուղղված հարաբերությունների առավել ընդլայնմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: