• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանի հովանու ներքո Մոնրեալում կայացան Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

12 մարտի, 2017

Մարտի 11-ին և 12-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո և Կանադայի Հայ Օգնության Միության (ՀՕՄ) նախաձեռնությամբ Մոնրեալ քաղաքում կայացան Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներ:

Նախ Մոնրեալի Հայ կենտրոնում տեղի ունեցավ հայտնի կինոբեմադրիչ Պարետ Մարոնյանի «1915-ի կանայք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին դեսպան Եգանյանը, Կանադայի Հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Բաբկեն եպիսկոպոս Չարյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ մոնրեալահայեր:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ունեցած իր ելույթում դեսպան Եգանյանը շեշտեց, որ ֆիլմը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կարևոր արժեք հանդիսանալուց բացի, յուրահատուկ հարգանքի տուրք է Ցեղասպանությանը զոհ գնացած հայ կանանց հանդեպ: Դեսպանը շնորհակալական խոսքեր հղեց ֆիլմի հեղինակ Պարետ Մարոնյանին և, առհասարակ, ֆիլմի ստեղծման գործում ներդրում ունեցած բոլոր մարդկանց հասցեին:

Մարտի 12-ին տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ դեսպանը շնորհավորեց ինչպես ձեռնարկին ներկա, այնպես էլ բոլոր կանանց` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` մաղթելով նրանց անսպառ եռանդ` ապագայում ևս այն ի բարօրություն Հայրենիքի իրականացվող նախաձեռնություններում ներդնելու համար:

Երեկոյի ընթացքում Արմեն Եգանյանը ՀՕՄ երկարամյա ատենապետուհի Վանուհի Իսաջանյանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար վերջինիս շնորհված Երախտագիտության մեդալը:

ՀՀ դեսպանի կողմից տիկին Իսաջանյանին Երախտագիտության մեդալի հանձնման վերաբերյալ տեսանյութը հասանելի է այստեղ:

Լուսանկարները և տեսանյութը` «ՀայՀորիզոն»-ի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: