• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Եգանյանը մասնակցեց «Ո՞վ է գլոբալ հայը. հազարամյակի հեռանկար» թեմայով քննարկմանը Մոնրեալում

25 մարտի, 2017

Մարտի 25-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնակցեց «Ո՞վ է գլոբալ հայը. հազարամյակի հեռանկար» թեմայով քննարկմանը Մոնրեալում` կազմակերպված կանադահայ գործարար ու բարերար Լևոն Աֆեյանի կողմից:

Քննարկմանը մասնակցում էին կանադահայ հասարակական-քաղաքական գործիչներ և մեծ թվով կանադահայ երիտասարդներ:

Ձեռնարկի ընթացքում երեք խմբերի բաժանված մասնակիցները սկզբում Սփյուռքում հայապահպանությանը և Հայաստան-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի շուրջ առանձին քննարկումներ ունեցան իրենց խմբերում, այնուհետև կայացավ մտքերի միասնական ամփոփում, որի ընթացքում, որպես հիմնական բանախոսներ, հանդես եկան դեսպան Եգանյանը և ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը:

Իր խոսքում ՀՀ դեսպանը կոչ արեց քննարկմանը ներկա կանադահայ երիտասարդներին և ողջ կանադահայությանը` ակտիվ ձևով մասնակցություն ունենալ Հայաստանի և Արցախի կյանքին` նշելով, որ անտարբերությունն այդ հարցում անթույլատրելի է և կործանարար:

Քննարկման ընթացքում Արմեն Եգանյանն ու Նուբար Աֆեյանը պատասխանեցին ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: