• English
  • Հայերեն
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Դեսպանության շենք
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

2017-2018թթ. ուսումնական տարում ՀՀ ԲՈՒՀ-երում սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն

23 մայիսի, 2017
2017-2018թթ. ուսումնական տարում ՀՀ ԲՈՒՀ-երում սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության վերաբերյալ տեղեկատվություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելությունը կատարվելու է ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընունելության» կարգին համապատասխան, ինչպես նաև ընդհանուր հիմքերով:

Սփյուռքի համար առաջնային համարվող մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման նպատակով սփյուռքահայ դիմորդներին ՀՀ կառավարության կողմից 2017թ. ապրիլի 20-ի N 434-Ն որոշմամբ` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում /բակալավրիատ/ պետպատվերի շրջանակներում հատկացվել է 70 տեղ, որոնց բաշխումը կատարվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից, մրցութային կարգով, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկման միջոցով: Անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտություններով դիմող դիմորդները: Պետական պատվերի տեղերից բացի, նույն կարգի համաձայն, դիմորդները հնարավորություն ունեն ընդունվել նաև վճարովի համակարգ, այդ թվում նաև քոլեջներ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

Առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով /ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 20-ի N 434-Ն որոշման հավելված 1, 2017-2018 ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, անվճար/ ուսանելու համար դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ս.թ. հուլիսի 6-ից մինչև ս.թ. օգոստոսի 21-ը, բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով /առաջին կուրս/ ուսանելու համար` ս.թ. հուլիսի 6-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ, հետբուհական /ասպիրանտական/ ծրագրով ուսանելու համար` ս.թ. հուլիսի 6-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ, նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 6-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ, նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար` ս.թ. հուլիսի 6-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Հայոց լեզվին բավարար տիրապետելու և կրթական ծրագրերին հարմարվելու նպատակով սփյուռքահայ և օտարազգի դիմորդներն ընդունվելու են ԲՈւՀ-երի նախապատրաստական բաժանմունք` ուսուցման մեկ տարի ժամկետով: Հայոց լեզվից և մասնագիտական առարկաներից բավարար գիտելիքների առկայության պարագայում, ինչը որոշվում է գիտելիքների ստուգման արդյունքներով, դիմորդներին հնարավորություն կտրվի ուսումը սկսել առաջին կուրսից: Գիտելիքների ստուգումները ՀՀ ուսումնական հաստատություններում անցկացվում են ս.թ. օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում:

Դիմորդի կողմից լրացվող դիմում հարցաթերթիկի նմուշը, ինչպես նաև համալսարանական մասնագիտությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը` վճարովի համակարգի ուսման վարձաչափերի նմուշով. կարելի է գտնել այստեղ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

7, Delaware Avenue, Ottawa,
Ontario, K2P 0Z2, Canada
Հեռ.` +1 613 234 3710

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: